02.09.21
«ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ 2021» ֆուտբոլային մրցաշարի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արագածավան համայնքի թիմը
|
Արագածոտնի մարզի Կարբի համայնքի նորակառույց ֆուտբոլի դաշտում կայացավ «ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչը:Ինչպես մրցաշարի բոլոր տուրերում, այնպես էլ եզրափակչում, ֆուտբոլասերներն ականատես եղան գոլառատ, դիտարժան ու հետաքրքիր գրոհներով լի սպորտային ազնիվ պայքարի:Երրորդ հորիզոնականի համար մրցեցին Դաշտադեմ և Ոսկեվազ համայնքների թիմերը:Դաշտադեմը 7-3 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ՝ զբաղեցրեց իր տեղը մրցանակային պատվանդանի երրորդ պատվավոր հարթակին:Եզրափակիչ հանդիպումը կայացավ Արագածավան և Ուջան համայնքների թիմերի միջև:Արագածավան համայնքի թիմը 2:0 հաշվով հաղթելով մրցակցին՝ նվաճեց «ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի չեմպիոնի տիտղոսը:Ուջան համայնքի թիմը ...
Մանրամասն |
|
02.09.21
Թեժ, դիտարժան ու գոլառատ հանդիպումներով թիմերն այսօր ևս մեկ քայլ մոտեցան չեմպիոնի տիտղոսին. Կարբի համայնքի խաղադաշտում կայացավ «ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը
|
Թեժ, դիտարժան ու գոլառատ հանդիպումներով թիմերն այսօր ևս մեկ քայլ մոտեցան չեմպիոնի տիտղոսին. Կարբի համայնքի խաղադաշտում կայացավ «ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը՝Արագածավան-Դաշտադեմ՝ 6:2Ուջան-Ոսկեվազ՝ 3:1Չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար եզրափակչում կմրցեն Արագածավան և Ուջան, իսկ երրորդ տեղի համար կպայքարեն Դաշտադեմ և Ոսկեվազ համայնքների թիմերը:«ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչը և պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին:«ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի մինչ այժմ կայացած 4 տուրերի 30 հանդիպումների ընթացքում մրցաշարին մասնակից 32 թիմերի կողմից արձանագրվել է դարպասի 201 գրավում:Մրցաշարը կազմակերպել ...
Մանրամասն |
|
31.08.20
Աղմուկի ճնշման համար Krisp արհեստական ինտելեկտը ստեղծած հայկական ստարտափը անցնում է հաջորդ մակարդակին
|
Աղմուկի ճնշման Krisp ինտելեկտուալ տեխնոլոգին, որը խլեցնում է շրջապատող ձայները, հայտնվել է ճիշտ ժամանակին, գրում է Techcrunch-ը:Ընկերությունը առաջ է անցել վիրտուալ ներկայությանը գլոբալ անցման գործընթացում եւ 5 միլիոն ԱՄՆ դոլարի A սերիայի ֆինանսավորման փայլուն ռաունդ է ներգրավել` իր ակտուալ առաջարկն ընդլայնելու եւ դիվերսիֆիկացնելու համար:Ընկերությունն առաջիններից մեկն էր արհեստական ինտելեկտի բազմաթիվ նորաստեղծ ձեռնարկությունների շարքում` ունենալով օգտագործման պարզ տարբերակ եւ ակնհայտորեն արդյունավետ տեխնոլոգիաներ:Krisp-ը կիրառում է իրական ժամանակում մեքենայական ուսուցման համակարգ ձայնի համար, որը կարող է ճանաչել մարդու ձայնը: Կողմնակի հնչյունները մանրակրկիտ կերպով հեռացվում են նույնիսկ խոսքի ...
Մանրամասն |
|
19.02.19
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում այսօր կայացել է «Ապարանյան ձմեռ» փառատոնը
|
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում այսօր կայացել է «Ապարանյան ձմեռ» փառատոնը, որին ներկա էր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:Միջոցառմանը մասնակցում էին նաև միջազգային և պետական կառույցների, Հայաստանի Ձնամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած զբոսաշրջիկներ և այլ հյուրեր: Փառատոնի մեկնարկը տրվեց բացման հանդիսավոր արարողությամբ:Մարզպետ Դավիթ Գևորգյանը ողջունելով ներկաներին՝ ասաց. - «Ապարանյան ձմեռ» փառատոնը ժամանակին բավականին մասսայական և սպասված է եղել: Ուրախ եմ, որ հին ու բարի ավանդույթները վերականգնվում են և վստահ եմ, որ վերականգնելու ենք մոռացության մատնված մյուս ավանդույթները ևս: Չափազանց կարևորում եմ մարզական, մշակութային միջոցառումների ...
Մանրամասն |
|
19.02.19
Տավուշի զարգացումը մեր կառավարության առաջնահերթություններից է․Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Տավուշի մարզպետին
|
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանին։Ողջունելով մարզային և համայնքային պատասխանատուներին՝ նախարար Պապիկյանը շնորհավորել է նրանց կառավարության բարձր վստահությունը վայելող մարզպետ ունենալու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ կառավարություն-տարածքային կառավարում-համայնք եռակողմ սերտ համագործակցության ապահովման ու արդյունավետ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի օրեցօր ավելի լավը դարձնել Հայաստան աշխարհի այս կարևոր անկյունը։ «Տավուշի զարգացումը մեր կառավարության առաջնահերթություններից ...
Մանրամասն |
|
19.02.19
Մարզպետն ընդունել է անցնող շաբաթվա ընթացքում ընդունելության գրանցված քաղաքացիներին
|
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է անցնող շաբաթվա ընթացքում ընդունելության գրանցված 14 քաղաքացիների: Բնակիչները մարզպետին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են սոցիալական ապահովության, ռազմական պատրաստության դասընթացների կազմակերպման, առողջապահության, աշխատանքային և այլ ոլորտների: Մարզպետ Դավիթ Գևորգյանը ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է քննարկել և օրենսդրության սահմաններում լուծում տալ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Մի շարք խնդիրներ էլ լուծվել են հենց հանդիպման ընթացքում: Դրամական օգնության դիմում ներկայացրած 10 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր 290.000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:
|
|
1 2 |