Այսօր: Երեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2018թ.
Դաշտադեմի հմայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏԱԴԵՄ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.04.15 Էլեկտրոնային կառավարում. Երեւանն ընդգրկվել է աշխարհի քաղաքների հնգյակում
Երեւանը ներառվել է էլեկտրոնային կառավարման լավագույն ցուցանիշներ ունեցող աշխարհի քաղաքների հնգյակում: Այս մասին գրում է «Khaleej Times»-ը՝ վկայակոչելով Նյուարքի համալսարանի Ռատգերսկի պետական հարցերի եւ վարչարարության դպրոցի հետազոտությունը: Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել է աշխարհի 100 երկրների խոշորագույն քաղաքապետարանների էլեկտրոնային կառավարման վիճակը՝ գաղտնիության, օգտագործման հարմարության, բովանդակության, ծառայություների, քաղաքացիական եւ սոցիական ակտիվության տեսանկյունից: Երեւանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, չնայած նախորդ հետազոտության մեջ 19-րդ տեղում էր: Առաջին տեղում Սեուլն է, որին հետեւում են Նյու Յորքը, Հոնկոնգը, Սինգապուրն ու Երեւանը: Աղբյուրը՝  http://news.am/arm/news/247915.html ... Մանրամասն
28.04.15 Ասուլիս`նվիրված ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակաբաշխությանը
Մրցանակաբաշխության նպատակի, հնգամյա ձեռքբերումների և Հայաստանում ՏՀՏ ոլորտի հետագա զարգացման թեմային են անդրադարձել բանախոսներ Վիգեն Սարգսյանը   (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար), Հովիկ Մուսայելյանը (մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ), Ռալֆ Յիրիկյանը (ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն), Թոնի Մորոյանը («Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության գործադիր նախագահ), Արմէն Տէր Կիւրեղեանը (Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ): ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահի` 2009 թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած ... Մանրամասն
28.04.15 Համայնքների խոշորացման ծրագիրը՝ Հանրային խորհրդում
Տավուշի, Սյունքի և Լոռու մարզերում համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի վերաբերյալ ապրիլի 10-ին, Հանրային խորհրդում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ, ծրագրում ընդգրկված մարզերի մարզպետարանների, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներ, շահագրգիռ այլ անձիք: Քննարկումը կազմակերպել է Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը քննարկման սկզբին բարձրացրել է ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր, որոնք մտահոգում են խորհրդի անդամներին ու հանրությանը: Նա հիշեցրել է, որ նախկինում հարցը Հանրային խորհրդում մի քանի անգամ քննարկվել է, ... Մանրամասն
1


Բոլորը
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
.



Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԱՇՏԱԴԵՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner